Կիպրոսի մայրաքաղաքում կիպրացիները հայերեն են սովորում

Day 2,339, 08:05 Published in Cyprus Cyprus by Isr heil

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Ayios Demetrios սկզբնական դպրոցում սկսվել է հայերենի ուսուցումը, հայտնում է Կիպրոսի հայ համայնքի Gibrahayer հանդեսը:

Հայերենի դասավանդումը սկսվել է համապատասխան առաջարկից հետո, որ 2009թ. սեպտեմբերին արվել է Կիպրոսի կրթության եւ մշակույթի նախարարությանը:

Հայերեն սովորողների խմբում դեռ 15 հոգի են, դրանք հիմնականում հույն կիպրացիներ են:

Պարապմունքների իրականացման կապակցությամբ իր գոհունակությունն է հայտնել հայտնի կիպրացի գիտնական-հետազոտող, գրող եւ հրապարակախոս Ալեքսանդր-Միքայել Հաջիլիրան: «Մենք շատ երջանիկ ենք, որ հնարավորություն ունենք սովորել հայերեն, նաեւ որ մեր ուսուցիչն է լինելու տիկին Տոնյա Արաջյանը, որը օտարերկրյա ուսանողների հետ աշխատանքի փորձ ունի»,- ասել է նա: